Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է ավագանու թեկնածուին առևանգելու գործով նախաքննությունը

Պաշտոնական
unnamed-1-3

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մի խումբ անձանց կողմից նախնականհամաձայնությամբ Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կ. Բաժակյանի կյանքի և առողջության համար վտանգավորբռնություն գործադրելով առևանգելու, ինչպես նաև բռնություն գործադրելով և բռնություն գործադրելուսպառնալիքով զուգորդված ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել են Արթուր Ամիրխանյանը և Արսեն Կարապետյանը: Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. սեպտեմբերի 16-ին Արթուր Ամիրխանյանը, Արսեն Կարապետյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2016թ. սեպտեմբերի 18-ին կայանալիքնույն քաղաքի ավագանու և  քաղաքապետի ընտրությունների ավագանու անդամի թեկնածու ԿիրակոսԲաժակյանի ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, քաղաքապետի թեկնածուԱրթուր Թումանյանին սատարելու, վերջինիս օգտին թռուցիկներ տարածելու, ինչպես նաև որպես ավագանութեկնածու առաջադրվելու համար, ծեծի են ենթարկել Կ. Բաժակյանին, այնուհետև վերջինիս  կյանքի ուառողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խմբով բացահայտ առևանգել եննրան, իր կամքին հակառակ նստեցրել «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Արմավիրի մարզիԱրշալույս գյուղից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամայի տարածք: Նշված վայրում Արթուր Ամիրխանյանը Արսեն Կարապետյանի և այլ անձանց հետ, շարունակելով Էջմիածինքաղաքի ավագանու անդամի թեկնածու Կ. Բաժակյանի ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելունուղղված հանցավոր գործողությունները, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելուսպառնալիքով զուգորդված, Կիրակոս Բաժակյանից պահանջել են հրաժարվել որպես ավագանու թեկնածուընտրությանը մասնակցելուց: Այդ կերպ՝ վերջիններս խոչընդոտել են Կ. Բաժակյանի` որպես ավագանու անդամիթեկնածուի ընտրվելու իրավունքի  իրականացմանը: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Արթուր Ամիրխանյանին և Արսեն Կարապետյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ և 149-րդ հոդվածի2-րդ մասի 3-րդ և 5-րդ  կետերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ 2 մեղադրյալներիվերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն