Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել են հրետանավորների ճամբարային հավաքները

Պաշտոնական
2-1

Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` մեկնարկել են ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանավորների ճամբարային հավաքները: Զորամասերից մեկի մարտավարական դաշտում բացազատված վրանային ճամբարում անցկացվող հավաքների նպատակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն է: 3 4 Նմանատիպ հավաքների ընթացքում կատարելագործվում է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվում են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվում են հրամանատարական կազմի ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները: 5 6