ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Գերմանիայի դեպանատունը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ 2-րդ տարին անընդմեջ կազմակերպել է ֆուտբոլային մրցաշար, որը նվիրված է Գերմանիայի վերամիավորմանը: Մասնակից 8 թիմերի շարքում են նաեւ լրագրողները, որոնք 1-ին տուրում մրցեցին հենց Գերմանիայի դեսպանատան կազմի հետ:
Վերջինս զարմացրեց իր բավական ուժեղ կազմով: Բավական է նշել, որ դեսպատան կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Երվանդ Սուքիասյանը, որը 90-ականներին հանդես է եկել մի շարք բարձրակարգ թիմերում, այդ թվում Կիեւի «Դինամոյում»: Գերմանիայի դեսպանատան կազմում ընդգրկված էին եւս 5-6 նախկինում հայտնի ֆուտբոլիստներ եւ պատահական չէ, որ լրագրողները պարտվեցին 1:10 ոչ ֆուտբոլային հաշվով:
Ի դեպ մրցաշարի ընթացքում մասնակիցները որոշակի գումար են հանգանակելու, որը փոխանցվելու է «Զատիկ» մանկատանը: