A
A
ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐԸ ՉԻՐԱՑՐԵՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկաններիի ընտրական փուլի խմբային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Շոտլանդիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի պատանեկան հավաքականները:
Առաջին խաղում Հայաստանի պատանեկան հավաքականը մրցեց շոտլանդացիների հետ: «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, թեեւ հայ ֆուտբոլիստները դարպասը գրավելու մի քանի ռեալ պահ ունեին: Հաջորդ խաղում, հոկտեմբերի 2-ին, Հայաստանի 17 տարեկանների հավաքականը կհանդիպի Բուլղարիայի հավաքականին, որը այսօր երեկյոն մրցելու է Հունգարիայի հետ: Այս 4 հավաքականների պայքարում առաջին 2 տեղերը րաված թիմերը դուրս կգան Եվրոպայի առաջնության հաջորդ ընտրակյան փուլ: