Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. հակառակորդը հետ է շպրտվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman-1

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում,  դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն