ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ԿԱՍԿԱԴՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԿասկադին հարող զբոսայգում տեղի ունեցավ շախմատային փառատոն, որի ընթացքում մինչեւ 12 տարեկան Հայաստանի լավագույն 40 շախմատիստները խաղարկեցին ՄԱԿ-ի գավաթը: Ավանդական այս փառատոնը կազմակերպում են ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի, Շախմատային ակադեմիայի, Գաֆեճէան հիմնադրամի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի եւ սպորտկոմիտեն:
Շախմատային ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը նշեց, որ մինչեւ փառատոնը մարզերում եւ Երեւանում անցկացվել է որակավորման փուլ` ուժեղագույններին որոշելու համար: Արդյունքում փառատոնին մասնակցելու իրավունք էր ստացել 25 մասնակից մարզերից, իսկ մնացած 15-ը ներկայացնում էին Երեւանը:
Ավանդույթի համաձյան մրցաշարին զուգընթաց գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը եւ Արտաշես Մինասյանը միաժամանակյա խաղի սեանս տվեցին 45 խաղացողների, որոնց թվում ընդգրկված էին լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ կամավորներ: Գրոսմայստերները թեեւ հիմնականում հաղթանակներ տոնեցին, սակայն նշեցին, որ լրագրողները ու մյուս մասնակիցները բավական լավ են խաղում շախմատ եւ լուրջ դիմադրություն ցույց տվեցին: