A
A
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԲրիտանիայում մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշար, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանը: Հայ գրոսմայստերը 4-րդ տուրից հետո 3 միավորով ընթանում է 5-րդ տեղում:
Հակոբյանը մրցաշարին մասնակցող 87 շախմատիստների ցանկում ամենաբարձր վարկանիշն ունի եւ համարվում է հաղթանակի գլխավոր հավակնորդ: Առայժմ մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուս Բարտելը:
5-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Եվգենի Պոստնին: