«ՓՈՔՐ ԴԱՇՏ» ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանավանի քաղաքային համայնքում բացվել է հերթական «Փոքր դաշտ»-ը, որը ընդգրկված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՈՒԵՖԱ-ի համատեղ ծրագիրում եւ ուղղված է մասսայական ֆուտբոլի զարգացմանը: Այսօր արդեն ողջ հանրապետությունում տեղադրված է 30 արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտ: Խաղադաշտերը տեղադրված են Երեւանի բոլոր համայնքներում, Լոռու, Տաուշի, Վայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում եւ այդ գործընթացը շարունակվում է: Առաջիկայում բոլոր տեղադրված խաղադաշտերը ՀՖՖ-ի կողմից որպես նվեր պաշտոնապես կհանձնվեն տեղական ինքնակառավարման մարմիններին:
Ստեփանավանում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Ստեփանավանի քաղաքապետը, ֆուտբոլային դպրոցների պատանի ֆուտբոլիստներ, մարզիչներ, հարյուրավոր ստեփանավանցիներ, ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ առաջիկայում Ստեփանավանում կտեղադրվի եւս մեկ խաղադաշտ, իսկ Հայաստանի մյուս մարզերում խաղադաշտերի տեղադրումը կշարունակվի, ինչը մեծապես կօգնի մասսայական ֆուտբոլի կայացմանը, բակային ֆուտբոլի վերականգնմանը, որն էլ իր հերթին կնպաստի պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջխաղացմանը: