«ՓՅՈՒՆԻԿԸ» ՄՈՏ Է ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՏԻՏՂՈՍԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկ»-ը հերթական 3 միավորը վաստակեց` հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթելով Կապանի «Գանձասար»-ին: Հանդիպման միակ գնդակը 7-րդ րոպեին խփեց թիմի ռմբարկու Արսեն Ավետիսյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը 57 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորով առաջ է անցել 2-րդ տեղում ընթացող «Բանանց»-ից:
Վերջինս այս տուրում 3:1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին, որը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ առաջին պարտությունը կրեց: 3-րդ տեղում ընթացող «Միկա»-ն սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Գյումրիի «Շիրակ»-ին: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Ետնապահ «Ուլիս»-ը հերթական պարտությունը կրեց` 2:6 հաշվով զիջելով «Կիլիկիա»-ին: