Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ վերագործարկեք»

Տնտեսություն
4fcbfc34952e3e9da766cc67e5217392

Գործադիր մարմնի նիստին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ԱՊՀ մասնակից պետությունների ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում ավտոմոբիլաշինության զարգացումը, ավտոմոբիլային արդյունաբերության, արտադրանքի բարձրացումը. «Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի տեղական արտադրողների ինտեգրվել ավտոմոբիլաշինության գործընթացներին»,- նշեց նախարարը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ժպիտով հետաքրքրվեց. «Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ  վերագործարկեք»։ «Երազ գործարանը չեմ իմանում, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքների առաջարկություններ ստացել ենք»,- պատասխանեց նախարարը: