Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Սպորտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 2006թ. ընթացքում 3-րդ անգամ պահպանեց IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս անգամ Արթուրը պարտության մատնեց կոլումբիացի Միրանդային:

Մրցամարտի սկզբնամասում Աբրահամը ծնոտի լուրջ վնասվածք ստացավ եւ թվում էր չի կարողնա մինչեւ վերջ դիմանալ: Սակայն հայ բռնցքամարտիկը կարողացավ պայքարել մինչեւ 12-րդ ռաունդը եւ հաղթանակ տոնեց, իսկ Միրանադան իր կարիերայի ընթացքում առաջին պարտությունը կրեց: