Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքականությունից՝ կրթություն. քննարկումներ՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
5b3bfeb07a7aac26916a4e6106ad531b

Հոկտեմբերի 18-ին,ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ՀԱՊԿ-ի հայտարարությունը՝ԼՂ խնդրի կարգավորման մասով,ԼՂՀ նոր իրավիճակ,ինչ է արվել այս փուլում/շինարարություն,տնտեսություն/: Հոկտեմբերի 18-ին,ժամը 12:00-ին «Հայելի» ակումբի հյուրեն են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը և կրթության փորձագետ Ռուզան Պետրոսյանը; ԹԵՄԱ՝ կառավարության կազմի փոփոխություն,Վարչապետը դպրոցների տնօրենների ընտրության հարցում խնդիրներ է տեսնում.Կրթության ոլորտի պատասխանատուներին՝ ԿԳ նախարարությանը, մարզպետերին ու Երևանի քաղաքապետին վարչապետը առաջարկել է յոթնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել՝ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների ուղղությամբ: Հոկտեմբերի 18-ին,ժամը 13:00-ին «Հայելի» ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: ԹԵՄԱ՝ՀԱՊԿ-ի հայտարարությունը՝ԼՂ խնդրի կարգավորման մասով: