Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊՆ մատակարարները գերշահույթ են ստանում վարդենիսցիների հաշվին» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-bagratyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հիշեցնելով, որ մի քանի օր առաջ վարդենիսցի կարտոֆիլագործները փակել էին գլխավոր մայրուղին. «Նրանք պնդում են, որ ՊՆ մատակարարները գերշահույթներ են ստանում՝ իրենցից կարտոֆիլը գնում են 40-45 դրամով, մինչդեռ ՊՆ-ին վաճառում են 80-104 դրամով: Կարծում եմ՝ ԱԺ-ն պետք է խորհրդակցությունների շարք սկսի, քանի որ գյուղացիները բառիս բուն իմաստով սնանկության եզրին են կանգնած»: ՕԵԿ պատգամավորները բողոքեցին ԸՕ փոփոխված նախագիծը առաջին եւ երկրորդ ընթերցմամբ այսպես հապշտապ ԱԺ բերելու համար: ՀՀԿ պատգամավորները վստահեցրին, որ մինչ այս եղել են բազմաթիվ քննարկումներ: