Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստյոպա Խաչատրյանը՝ քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն

Սպորտ
sport-kikboks-1

Ամերիկայի միացյալ նահանգների Օռլանդո քաղաքում տեղի ունեցած WKU քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել մեր հայրենակից  Ստյոպա Խաչատրյանը: 90 կգ քաշային կարգային 20-ամյա մարզիկը եզրափակիչ մենամարտի արդեն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Քուվեյթի ներկայացուցիչ Աբու Զեյնա Վալիդիին եւ գրավել առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի։ Նշենք, որ Ստյոպա Խաչատրյանը Նյու Յորքի «Լիոնս» մարտական ակումբի անդամ է: Նա աշխարհի առաջնությանը պատրաստվել է մոտ 6 ամիս՝ երեք տարբեր մարզիչների գլխավորությամբ։   sport-kikboks-2