Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը չգիտի, թե վթարված ավտոբուսը որ ընկերությանն է պատկանում

Հասարակություն
Epizod_01.00_00_53_08.nepodvizhnoe_izobrazhenie008-800x600

Դեռ հայտնի չէ, թե Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի  ենթարկված ավտոբուսը  որ ընկերությանն է պատկանում: Տրանսպորտի, կապի եւ  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին,   որ վթարի ենթարկված ավտոբուսը  ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր  իրականացնում  Մոսկվա-Երևան  ուղղությամբ: Ավտոբուսի եւ բեռնատարի բախման ընթացքում 5 մարդ է զոհվել, 27-ը՝ վիրավորվել:  Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր: Տուժածները, այդ թվում` 4 երեխա, անմիջապես տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին էլ ՌԴ  Տուլայի  տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում վթարի  էր ենթարկվել  «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոբուսը:  Այն ժամանակ էլ էր նշվել, որ     ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացվել Մոսկվա-Երևան  ուղղությամբ։