A
A
Հրավիրելու են ֆուտբոլի իրական մասնագետների
Հայկական ֆուտբոլի վիճակը մտահոգում է Սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին. «Խնդիրները բազմազան են: Մենք հիմա քննարկումներ ենք սկսել՝ կհրավիրենք ֆուտբոլի իրական մասնագետներին»: Նախարարն անդրադարձավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կոչին՝ վերանայել մարզական ՀԿ-երի աշխատանքն ու օպտիմալացնել. «Կան ՀԿ-եր, որոնց ֆինանսավորման արդյունավետությունը պետք է ուսումնասիրել ու տալ վերջնական պատասխան: Այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, չունեն դահլիճ, որ մարզվեն, պետք է խոշորացվեն, վերախմբավորվեն»,- նշեց նախարար Ռոստոմյանը: