A
A
Հայաստանի հավաքականին խաղադաշտ դուրս կբերի Մարկոս Պիզելին
Այսօր կայանալիք Հայաստան – Ռումինիա աշխարհի առաջնության ընտրական խաղում մեր թիմում ավագի թեւկապը կկրի Մարկոս Պիզելին: Այդ մասին տեղեկացել է «Ա1+»-ի մարզական թղթակիցը: Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի հիմնական ավագ Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խնդրանքով բաց է թողնելու մեր ազգային թիմի առաջիկա երկու խաղերը, քանի որ դեռ լիարժեք չի ապաքինվել վնասվածքից: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ավագի թեւկապը վստահել է Մարկոս Պիզելիին, որը Հրայր Մկոյանի հետ թիմի ամենափորձառու խաղացողներից է: