Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկները օրական 160 միլիոն ժամ ավելի են ծախսում կենցաղում

Քաղաքականություն
axjik

Հոկտեմբերի 11-ին նշվող աղջիկ երեխայի միջազգային օրվան ընդառաջ հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ 5-ից 14 տարեկան աղջիկ երեխաները օրական 40 տոկոսով կամ 160 միլիոն ժամ ավելի են ծախսում չվճարվող կենցաղային աշխատանք կատարելիս և ջուր կամ վառելափայտ բերելիս, քան տղաները: «Վիճակագրության ուժը հանուն աղջիկների. տվյալների հավաքագրում. 2030թ.-ին ընդառաջ» զեկույցը ներառում է առաջին համաշխարհային գնահատականները աղջիկ երեխաների՝ կենցաղային աշխատանքի՝ սնունդի պատրաստման, մաքրության, ընտանիքի անդամների մասին հոգ տանելու և ջուր բերելու կամ վառելափայտ հավաքելու վրա ծախսած ժամանակը: Տվյալները ցույց են տալիս, որ կենցաղային հոգսի անհավասար բաշխումը շատ վաղ տարիքում է սկսվում. այսպես՝ 5-9 տարեկան աղջիկները 30 տոկոս կամ 40 միլիոն ժամ ավելի են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան նույն տարիքի տղաները: Թվերը մեծանում են աղջիկների տարիքի հետ մեկտեղ՝ 10-14 տարեկան աղջիկները օրական 50 տոկոսով կամ 120 միլիոն ժամ ավելի են ժամանակ ծախսում: «Չվճարվող կենցաղային աշխատանքի գերհոգսը սկսում է շատ վաղ մանկությունից և ավելանում աղջկա դեռահաս դառնալու հետ մեկտեղ, - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գենդերային հարցերով խորհրդական Անջու Մալհոտրան,-Արդյունքում՝ աղջիկները զոհաբերում եմ սովորելու, զարգանալու և պարզապես մանկությունը վայելելու կարևոր հնարավորություններ: Աշխատանքի այս ոչ հավասար բաշխումը սերնդեսերունդ երեխաների միջև գենդերային կարծրատիպեր է ծնում, ինչպես նաև՝ կրկնակի հոգս դնում կանանց ու աղջիկների ուսերին»: Զեկույցում ասված է, որ աղջիկների աշխատանքն ավելի քիչ տեսանելի է և հաճախ՝ թերագնահատված: Շատ հաճախ մեծահասակների հոգսերը, ինչպիսն ,օրինակ, ընտանիքի անդամների մասին հոգ տանելն է, այդ թվում՝ երեխաների մասին հոգալը, դրվում է աղջիկների վրա: Հոգսերի վրա ծախսված ժամանակը սահմանափակում է աղջիկների խաղալու, ընկերների հետ շփվելու, սովորելու, ինչպես նաև՝ պարզապես երախա լինելու ժամանակը: Շատ երկրներում աղջիկները ջուր կամ վառելափայտ բերելու ճանապարհին սեռական բռնության զոհ են դառնում: Զեկույցում նաև նշվում է հետևյալի մասին՝ Հարավային Ասիայում, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում 10-14 տարեկան աղջիկ երեխաները գրեթե երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան տղաները: Բուրկինա Ֆասոն, Եմենն ու Սոմալին այն երկրներն են, որտեղ 10-14 տարեկան աղջիկ երեխաները, ի տարբերություն տղա երեխաների, կրում են կենցաղային աշխատանքի ամենաանհավասար բեռը: Սոմալիում 10-14 տարեկան աղջիկները իրենց ժամանակի մեծ մասը, այն է՝ շաբաթական 26 ժամ, ծախսում են կենցաղային աշխատանքի վրա: «Վիճակագրական տվյալներ ունենալով այն մասին, թե ինչպիսի մարտահրավերների առջև են կանգնում աղջիկները՝ առաջին վճռական քայլն է Կայուն զարգացման նպատակներից մեկի՝ գենդերային հավասարությանը հասնելու ճանապարհին և կոտրելու այն պատնեշները, որոնց որոնց առջև կանգնում են աշխարհի 1.1 միլիարդ աղջիկները»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության և վերլուծության բաժնի ղեկավար Աթիլա Հանցիողլուն (Attila Hancioglu): «Վիճակագրության ուժը հանուն աղջիկների. տվյալների հավաքագրում. 2030թ.-ին ընդառաջ» զեկույցում նշված է, որ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ)՝ աղքատությունը վերացնելու, մոլորակը պաշտպանելու և բոլորի համար  բարեկեցություն ապահովելու ճանապարհային քարտեզում աղջիկներին վերաբերող 44 չափիչների 2/3-ը կամ աղքատիկ են կամ բավարար չեն: Բացի կենցաղային աշխատանքի վերաբերյալ տվյալներ տրամադրելուց, զեկույցում վիճակագրություն կա ԿԶՆ-ում ներառված աղջիկներին վերաբերող այլ խնդիրների մասին ՝ բռնություն, մանկական ամուսնություններ, իգական սեռական օրգանների խեղում և կրթության: ԿԶՆ-ն իրականացնելը, որոնք մասնավորապես վերաբերում են այս հարցերին, ինչպես նաև՝ աղջիկներին իրենց զարգացման ողջ ներուժին հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և ռեսուրսներ տալը, լավ է ոչ միայն աղջիկների համար, այլև՝ կարող է տնտեսկան աճի խթան հանդիսանալ, խաղաղություն խրախուսել և պակասեցնել աղքատությունը:   ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ