ՀԱԿ-ը մեղադրում է ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին՝ նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մեջ. Առավոտ (տեսանյութ)
«ՀՀԿ-ի հետ տարբեր ժամանակաշրջաններում կոալիցիա կազմած կուսակցությունները այս անգամ էլ կոալիցիա են կազմել կեղծարար ԿԸՀ կազմի ընտրության համար: Այստեղ է թաքնված ՏԻՄ ընտրությունների գաղտնիքը: Այս 4 կուսակցությունները, լինելով միմյանց մարմին ի մարմնե, տարբեր ժամանակներում կազմել են իշխանության կոալիցիայի մաս, ռոտացիոն կարգով հայտնվել են ընդդիմության շարքերում եւ իշխանությունների հետ վերածել են ընտրությունները ձայների գնման աճուրդի»,- այսօր ԱԺ-ում ԿԸՀ անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի խոսքերին, որն ասում էր՝ կուսակցությունները պետք է ձայն ստանալու համար մեծ աշխատանք տանեն մարզերում: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ մեծ-մեծ խոսում են քաղաքական աշխատանքի մասին, որն իրականում եղել է ոչ այլ ինչ, քան պարզագույն առուծախ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով