Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Ուրարտուն»՝ ընդգծված ֆավորիտ

Սպորտ
sport-urartu-1

Երեւանի «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլի թիմն այսօր կանցկացնի առաջին հանդիպումը Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգայում: Մեր թիմի առաջին մրցակիցն է Ռյազանի համանուն ակումբը, որի խաղացողներին երկրպագուներն անվանում են «Զուբրեր»: «Ուրարտուն» չնայած սուպերլիգայի նորեկ է, սակայն այսօրվա խաղում ընդգծված ֆավորիտ է համարվում: Բուքմեյքերները մեր թիմի հաղթանակը գնահատել են 1,20 գործակից, իսկ մրցակցինը՝ 4,14: