Էջմիածնում տոնական միջոցառումների ծրագիրը
Հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը։ Տոնը նշվում է 2009 թվականից։ Այս տարի Էջմիածին քաղաքի 2701-ամյակն է։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի։ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ հոկտեմբերի 8-ը, եթե ճիշտ տոմարով հաշվենք՝ մեծն Կոմիտասի ծննդյան օրն է։ Ավանդույթի համաձայն՝ Էջմիածնի քաղաքային իշխանությունը տոնի եռօրյա ծրագիր է մշակել։ Տոնական միջոցառումների ծրագիր 07.10.2016 11:00 Այց Զոհվածների պանթեոն 11:30 Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան 14:30 Այց արցախյան հերոսամարտի հուշարձան 15:00 Հանդիսավոր նիստ 08.10.2016 12:00 Մշակույթի պալատի հարակից այգու անվանակոչում 13:00 Տիգրան Մեծի հուշարձանի բացում 09.10.2016 12:00 Այց Վազգեն Սարգսյանի հուշարձան 14:30 Հավաք Կոմիտասի հրապարակում 15:00 Շքերթ 16.00-18.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում 18:00 Տոնական համերգ 21.00 Հրավառություն