A
A
«Ուրարտուն» ելույթները կսկսի «Դինամո» մարզադահլիճում
Երեւանի «Ուրարտու» բասկետբոլի թիմը Ռուսաստանի սուպերլիգայի 1-ին դիվիզիոնում ելույթները կսկսի «Դինամո» մարզադահլիճում: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Հոկտեմբերի 6-ին «Ուրարտուն» այդտեղ կընդունի «Ռյազանին», իսկ հոկտեմբերի 9-ին՝ «Սամարային»: Երկու հանդիպումներն էլ կսկսվեն ժամը 19:00-ին: Խաղերի մուտքը տոմսերով է, որոնք վաճառվելու են հոկտեմբերի 5-ից եւ կարժենան 1500 դրամ: Հավելենք, որ «Ուրարտուն» առաջիկա խաղերին լիարժեք պատրաստվելու համար սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ուսումնամարզական հավաք է կազմակերպել Վրաստանում: Վերջինիս ընթացքում մեր թիմն անցկացրել է 4 ստուգողական հանդիպում, որոնցում մերոնք տարել են չորս հաղթանակ: