A
A
Աշոցքի թիվ 33/01 ընտրատեղամասի եռուզեռը հետաքրքրել է անգամ կովերին (տեսանյութ)
Աշոցքի թիվ 33/01 ընտրատեղամասում ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանի վստահված անձը ընտրատեղամասից դուրս կանգնած զրուցում էր մի խումբ երիտասարդների հետ։
Իր խոսքով՝ դուրս է եկել մաքուր օդ շնչելու։ Ավագանու անդամն ինքը հրաժարվեց խոսել՝ ասելով, թե եկել է իրեմց հավաքատեղին՝ ման գալու։
Ընտրատեղամասի մոտ բազմամարդ է, շատ են նաեւ ավտոմեքենաները. ոստիկանը կոչ արեց 50 մետր հեռավորությունը պահպանել։ Քիչ անց նաեւ մեր տեսախցիկից խուսափելով՝ ընտրատեղամասի տարածքը դատարկվեց։
