ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ԵՎ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԲԵՌԼԻՆՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը եւ մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը սեպտեմբերի 11-ից 13-ը Բեռլինում կմասնակցեն ազգային հավաքականների գլխավոր մարզիչների` «2006-ը եւ ապագան» անվանումով ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կազմակերպած համատեղ կոնֆերանսին, որը հրավիրվել է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահների կողմից:
Կոնֆերանսի նպատակն է գլխավոր մարզիչների մասնակցությամբ քննարկել 2006 թվականին մեծ ֆուտբոլում տեղի ունեցած բոլոր կարեւոր իրադարձությունները, այդ թվում եւ 2006 թվականի աշխարհի առաջնությունը եւ որոշակի եզրակացություններ անել:
Հիշեցնենք, որ շոտլանդացի Յան Պորտերֆիլդը օգոստոսի 16-ից համարվում է Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչը, միաժամանակ ղեկավարում է նաեւ մյուս տարիքային հավաքականները։