Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Քաղաքականություն
minsk-groop-osce

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Պիեր Էնդրիուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հետ  Նյու-Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  շրջանակներում։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին առնչվող մանրամասներ: «Հանդիպումների ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել  Վիեննայում (2016 թ. մայիս)  և Սանկտ Պետերբուրգում (2016 թ. հունիս) կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Մասնավորապես, մենք քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են մթնոլորտ ստեղծել բանակցությունները խթանելու եւ խնդրի կարգավորմանը հանգեցնելու համար: Մենք նաեւ մտքեր ենք փոխանակել այն առաջարկությունների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջեւ: Մեր կառավարությունները պատրաստ են հյուրընկալելու նախագահներին կամ արտաքին գործերի նախարարներին»,- ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ։ Համանախագահները  նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում: