Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Պավել Մանուկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի մեջ

Քաղաքականություն
pavel-manukyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի համար  շատ վիրավորական է քննիչի միջնորդությունը, թե նա  կարող է թաքնվել, խուսափել, խոչընդոտել. «Թաքնվելը իր համար դա շատ վիրավորական է: Ասեց թաքնվել բառը ինձ համար չէ, ես մարտիկ եմ, ես պայքարել եմ իմ երկրի պետականության համար եւ պատերազմի օրերին էլ եմ դիմել, որ գնամ եւ շարունակեմ պայքարը»,- նրա խոսքերը փոխանցեց պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Այսօր Արաբկիր եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Պավել Մանուկյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւս երկու ամսով երկարացնելու համար: «Անկհայտ էր դատարանի կանխակալ մոտեցումը, քանի որ թույլ տվեց, որ քննիչը ներկայացնի միջնորդությունը եւ անմիջապես սկսեց հարցեր տալ վարույթն իրականացնող քննիչին: Իր կողմից հնչեցված հարցադրումներից եւ ակնկալվող պատասխաններն էլ արդեն պարզ էր, ինչ որոշում ի վերջո նա պետք է կայացնի»,- ասաց պաշտպանը: Պավել Մանուկյանը դատական նիստի ընթացքում նյարդայնացել է եւ խնդրել իրեն դահլիճից դուրս հանել: Ի դեպ, այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնից Պավել Մանուկյանին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ հետո բերել  դատարան: Այս պահին դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում: Րոպեներ առաջ դատարանը որոշեց Պավել Մանուկյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւս երկու ամսով երկարացնել: