Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ մնում է հաջողություն մաղթել Էդմոն Մարուքյանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

«Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես հայտնի է, այսօր հայտարարություն է տարածել, որ  մինչև ժամը 18-ը կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կհայտարարի հոգուտ` «Լուսավոր Հայաստան»-ի:Փոխարենը՝ Էդմոն Մարուքյանը  պետք է հայտարարի, որ ՝ 1.Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում.Մարտի 1-ի ոճրագործության համար 2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ 3.Վաղը ողջամիտ ժամկետում ԱԺ-ին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի պահանջին. «Եթե Հայաստանի երրորդ քաղաքում ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար Քաղաքացիական պայմանագրին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտին միանալու մեջ է, ապա առանց վարանելու հայտարարում եմ, եթե այսօր մինչև  18-ը ՔՊ-ն, ի պաշտպանություն Լուսավոր Հայաստանի ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծին»։ Թեմային անդրադառնալու  համար Այբ-ֆե լրատվականը հյուրընկալել է ՔՊ կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանին։