A
A
ԲՀԿ-ն պահանջում է շուտափույթ բացահայտել Վ․ Գրիգորյանի տղայի մահվան իրական հանգամանքները (տեսանյութ)
ԲՀԿ-ն կշարունակի մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին: Ցուցակում փոփոխություններ չեն լինի: Այն կշարունակի գլխավորել Վարդևան Գրիգորյանը: Չինաստանից հրատապ Հայաստան վերադարձած ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր Գյումրիում հայտարարել է` Վարդևան Գրիգորյանը վշտի մեջ լինելով գյումրեցուն վայել և թասիբով որոշում է կայացրել: Քարոզարշավին անձամբ չի մասնակցի, բակային և մյուս հանդիպումները կկազմակերպի Նաիրա Զոհրաբյանը: Կուսակցության ղեկավարը խոսել է նաև Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի հետ տեղի ունեցածի մասին, կոչ արել իրավապահներին պարզել դեպքի բոլոր մանրամասները: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում