«Անկախության տարիներին չհասանք Սփյուռքի վստահությանը» (տեսանյութ)
«Անկախության արժեքը մեր օրերում հիմնովին հասարակության սեփականությունը չի դարձել, քանի որ անկախության արժեքի մասին մեր մտավորականները չեն բարձրաձայնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։ Նրա դիտարկմամբ, այսօր ազգային կոնսոլիդացիայի խնդիր կա։ Բացի այդ՝ անկախության տարիների ընթացքում չկարողացանք հասնել Սփյուռքի վստահությանը հայրենիքի նկատմամբ՝ ընդգծեց քաղաքագետը։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ որպես անկախ պետականություն մենք պետք է ինտեգրվեինք համաշխարհային տնտեսությանը, սակայն երկու հարեւան երկրների պատճառով Հայաստանը տարածաշրջանային զարգացումներից դուրս է մնում, ինչն էլ իր բացասական հետեւանքներն է ունենում։ «Մենք չունենք ազգային հենք, քանի որ ազատականությունը վերածեցին ալան-թալանի, քանի որ չէին հավատում, որ անկախությունը վերջնական արդյունք է»,- ասաց Ա. Ղազարյանը Առանձնացնելով դրական երեւույթները՝ քաղաքագետը ընդգծեց, որ գլխավոր ձեռքբերումը հայեցի կրթությունն ու դաստիարակությունն է։ «Թեեւ այստեղ էլ խնդիրներ կան, սակայն ամենեւին պատահական չէ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում հենց անկախության սերունդը կարողացավ հակահարված տալ թշնամուն»,- ասաց քաղաքագետը։