Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինն ուզում է քվեարկել Ելցինի օգտին, ուսանողները վաճառել են ձայները

Քաղաքականություն
yyy

Սանկտ Պետերբուրգում ընտրությունների նախօրեին տարբեր համալսարանների ուսանողներ համացանցում առաջարկել են վաճառել իրենց ընտրական ձայնը: Ովքեր հետաքրքված էին առաջարկությամբ, հրավիրվել էին ժամը 9-ին Բոլշվիկների պողոտա: Արդեն ժամը 11-ին մետրոյի հարևանությամբ, Սառցե պալատի շրջակայքում և «Beer House» ռեստորանի մոտ հավաքվել էին մի քան երիտասարդական խմբեր, ընդհանուր հաշվով՝ 200 մարդ: Ընդ որում, տեղում ստուգվել են նրանց փաստաթղթերը և անձնագրի մեջ մատիտով նշումներ արվել: Իրենց ձայնը վաճառողներին խոստացվել է 500 ռուբլի և նույնքան՝ կեղծիքի մեջ նոր մարդ ներգրավելու համար: Բացի այդ, Սառցե պալատի տարածքում հերթապահել է ավտոբուս, և երբ ոստիկաններ հետաքրքրվել են՝ ուր էր ուղևորվելու մարդկանցով լի ավտոբուսը, վարորդը նշել է, թե պատրաստվում էր մարդկանց անվճար տեղափոխել Էրմիտաժ: bus Այս մասին կարդում ենք BBC ռուսական ծառայության կայքում։ Այս կայքը նաև նշում է, որ ընտրություններում ամենացածր մասնակցություն գրանցվել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Վերոնշյալ դեպքով ընտրական զավեշտը չի ավարտվում։ Մոսկվայի կենտրոնի ընտրատեղամասերից մեկում ձերբակալել են սադրիչի, որն սպառնում էր պայթեցնել տարածքը: Վորոնեժյան Ալեքսանդրովկա գյուղում էլ առաջին ընտրողը նվեր ստացավ մեկ շիշ օղի: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ այս ավանդույթն արդեն քսան տարի է, ինչ գործում է: Տղամարդն, ըստ երևույթին, միտումնավոր էր տասնհինգ րոպե շուտ գնացել ընտրատեղամաս՝ նվերի հնարավորությունը բաց չթողնելու համար: Ահա, Սանկտ-Պետերբուրգում էլ տղամարդը պատռել է և դեն նետել քվեաթերթիկը՝ ի նշան երկրում տիրող իրավիճակի: Նրան ձերբակալել են: Ընտրատեղամասերից մեկում էլ տարեց կինը հետաքրքրվել է՝ որտեղ նշում անել Ելցինի օգտին, հանձնաժողովի անդամն էլ ցավով նշել է, որ Ելցինը մահացել է: Նովոսիբիրսկում էլ բողոքում են՝ «Միացյալ Ռուսաստան» խմբակցության թեկնածուների համար քվեարկելու դեպքում երեք լիտր գարեջուր են առաջարկում: Աղբյուր