Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաջարանում արդեն ընտրողների 47 տոկոսը քվեարկել է

Քաղաքականություն
76e36aaa2c3cbbd826711f9084aee44c

Սյունիքի մարզի Մեղրու և Քաջարանի համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններ են։ Մեղրիի թվով 15 ընտրական տեղամասերը ժամը 8-ից բաց են։ Քվեարկելու իրավունք ունի 8926 բնակիչ, որոնցից ժամը 14-00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 3506-ը՝ 39,28 տոկոսը։ Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրած տվյալների համաձայն` ամենամեծ թվով ընտրողները գրանցված են Մեղրու թիվ 1 տեղամասում ՝ 1907 մարդ, նրանցից 652 ժամը 14-ին արդեն քվեարկել էր, իսկ ամենափոքր թվով ընտրողները Մեղրու թիվ 8 տեղամասում են՝ 26 մարդ, որոնցից օրվա երկրորդ կեսին 14-ն էին գնացել ընտրության։ Մեղրին մարզի այն համայնքներից է, որը խոշորացվում է և սեպտեմբերի 18-ից հետո այս վարչական շրջանը իր մեջ կներառի Մեղրի, Ագարակ քաղաքաները և Կարճևան,Կուրիս, Նռնաձոր,Վարդանիձոր, Վահրավար, Շվանիձոր, Տաշտուն, Լիճք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ ,Լեհվազ, Ալվանք գյուղերը։ Մեղրու նորաստեղծ համայնքի ղեկավարի համար միայն մեկ թեկնածու է պայքարում։ Ագարակի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն։ Իսկ ավագանու 11-տեղի համար 14 թեկնածու է առաջադրվել։ Քաջարանում ընդամենը երեք տեղամաս է  գործում։ Քվեարկության իրավունք ունի 5166 քաղաքացի։ Ժամը 14-ի դրությամբ այստեղ 2447 մարդ արդեն մասնակցել էր ընտրությանը, ըտրողների շուրջ կեսը՝ 47,37 տոկոսը։ Քաջարանում համայնքի ղեկավարի համար 2 թեկնածու է առաջադրվել. Երկուսն էլ անկուսակցական են, երկուսն էլ ինքնառաջադրվել են։