«Քաղաքացի դիտորդ»-ը՝ ԿԸՀ-ին. եղել է տեխնիկական վրիպակ
Ի պատասխան ԿԸՀ հայտարարության, որ համաձայն չէ «Քաղաքացի դիտորդ»-ի տվյալների հետ 10.44-ին արձանագրված քվեարկության արդյունքների ամփոփման հաղորդումը տեխնիկական վրիպակի հետևանք է, որը շտկվել է: Շնորհակալ ենք ԿԸՀ-ին արագ արձագանքման համար և ընտրախախտումների քարտեզով հրապարակվող խախտումները մշտադիտարկելու համար: Իսկ ինչ վերաբերում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ հաղորդումներ և/կամ ահազանգեր ներկայացնելու մասին, ապա տեղեկացնենք, որ ԸԸՀ-ները չունեն էլեկտրոնային հասցե կամ ֆաքսային կապ, այդ պատճառով այս պահին Քաղաքացի դիտորդի կողմից արձանագրված խախտումները հնարավոր չի հասցեագրել և հասանելի դարձնել ԸԸՀ-ներին: Սակայն դրանց առցանց, իրական ժամանակում հետևելու հնարավորությունն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչը իրականացնում է (հիմք` ԿԸՀ հայտարարությունը): Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ԿԸՀ-ն պարտավոր է այդ հաղորդումների կապակցությամբ օպերատիվ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, այդ թվում այդ խախտումների մասին հրապարակումներն ըստ ենթակայության հասցեագրել ԸԸՀ-ներին, հաշվի առնելով, որ ԿԸՀ-ն ԸԸՀ-ների հետ ունի էլեկտրոնային ներքին կապի համակարգ: Քաղաքացի Դիտորդ