Արայիկ Խանդոյանի գյուղում ընտրողներն ակտիվ են
Աջակցիր «Ա1+»-ին
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում այս պահին ընտրական գործընթացը նորմալ է ընթանում։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի վստահված անձ Լեւոն Խաչատրյանը, ընտրողները շատ ակտիվ են, եւ տարօրինակ ոչ մի բան մինչ այս պահը չի նկատվել։
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը գտնվում է կալանավայրում եւ նրա վստահված անձինք եւ մարտական ընկերներն են անցկացրել քարոզարշավը։ Ծաղկահովիտի համայնքապետի մյուս թեկնածուներն են անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը:
Վստահված անձինք երկու օր առաջ են հանդիպել կալանավայրում գտնվող Միայնակ Գայլի հետ․ «Ասաց դուխով, դուխներս չենք գցում, արդարությունը չի կորելու, գնալու ենք մինչեւ վերջ»,- համայնքապետի թեկնածուի խոսքերը փոխանցեց վստահված անձը։