Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

111 մլն 600 հազար քաղաքացի այսօր կընտրի ՌԴ Պետդումայի պատգամավորներին

Քաղաքականություն
rd

Ռուսաստանում այսօր Պետդումայի ընտրություններ են։ Ըստ ԿԸՀ-ի հաղորդած տվյալների՝ Ռուսաստանի տարածքում այսօր գործելու է 94,000 ընտրատեղամաս: Քվեարկության իրավունք ունի ավելի քան 111 մլն 600 հազար քաղաքացի, որոնք բնակվում են Ռուսաստանում եւ արտասահմանում: Արտերկրում բնակվող ընտրողների համար բացվել է 371 ընտրատեղամաս՝ աշխարհի 145 երկրներում: Համաձայն Սահմանադրության՝ Պետդուման կազմվում է 450 պատգամավորից: Այս ընտրություններում, տասը տարի ընդմիջումից հետո, վերադարձ կատարվեց ընտրական խառը համակարգին, երբ 225 պատգամավոր ընտրվում է համամասնական կարգով (կուսակցական ցուցակներով) եւ 225-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Նախորդ երկու Դումայի կազմերը ձևավորվել են բացառապես կուսակցական ցուցակներով: Ստորին պալատի պատգամավորական մանդատների պայքարի են դուրս եկել 14 քաղաքական կուսակցություններ, որոնցից են «Հայրենիք» «Ռուսաստանի Կոմունիստներ», «Միացյալ Ռուսաստան», «Կանաչներ», «Քաղաքացիական պլատֆորմ», «Քաղաքացիական ուժ», «Արդար Ռուսաստան» խմբակցությունները: Դումա անցնելու համար կուսակցությունը պետք է հավաքի ընդհանուր ձայների առնվազն 5 %-ը; Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ ռուսները ներգրավված են նաև երկրի 7 շրջանների շրջանային եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: