Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոք փառատոն՝ Գետամեջում. էլ ինչո՞ւ գնալ Վրաստան (տեսանյութ)

Հասարակություն
patrasst-fest

Այս տարվա սեպտեմբերի 17-18-ը ևս երաժշտական է լինելու. Գետամեջ գյուղում «Ռիվր Ֆեստ» փառատոնի շրջանակներում, ռոքասերները հնարավորություն կունենան ունկնդրելու ավելի քան 23 խմբի երաժշտական համարները։ «Ինձ թվում է ամենասիրված ֆեստիվալներից է, որովհետև Հայաստանում անցկացվող ռոք ֆեստիվալների մեծ մասը անվճար են և բացօթյա։ Երկրորդ տարին էր, երբ ֆեստիվալը եղավ, զարմացել էի, որ այդքան մարդ եկավ, և այդքան մարդ գիշերեց այնտեղ։ Ինձ թվում էր՝ կգնան տուն, մյուս օրը կվերադառնան, բայց այնպիսի մթնոլորտ էր, որ մինչև գիշերվա 4-ից 5-ը ակուստիկ գիթարի ձայն էր հնչում»,- նշում է «The Beautified Project» խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը։ Ֆեստիվալը առաջին անգամ կազմակերպվել է 2013 թվ-ին, և ունի բարեգործական նպատակ։ Միջոցառման ամբողջ հասույթն օգտագործվում է Գետամեջ գյուղի դպրոցների բարեկարգման նպատակով։ Ֆառատոնի կազմակերպիչ Սարո Հասասյանը հիշում է. «Առաջին փառատոնը կազմակերպեցի ինքնուրույն՝ ընտանիքիս և ընկերներիս հետ ﬕասին, ընդաﬔնը տասը օրում և արդյունքը ապշեցուցիչ էր՝ հաշվի առնելով այն, որ փառատոնն առաջինն էր իր տեսակի մեջ»։ Այդ տարվա հասույթը օգտագործվեց դպրոցի տասնﬔկ հնացած պատուհանները նոր եվրոպատուհաններով փոխարինելու համար: Արդեն ավանդաբար «Ռիվեռ Ֆեստ 2015»-ի հասույթով կառուցվեց գյուղի ﬕակ մանկական խաղահրապարակը, իսկ 2016 թվականին կազմակերպիչները նախատեսում են դպրոցում ջեռուցման համակարգ կառուցել: Անցյալ տարիների ընթացքում մասնակցում էր ավելի քան 1,000 հոգի, ներառյալ՝ երաժիշտները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, կամավորները և լսարանը: «Այս տարի նվագելու եմ պապայիս հետ, ինքը՝ բարաբան, ես՝ գիթար։ Ընտանիքով որոշեցինք, որ կարելի է նման մի բան կազմակերպել, որպեսզի ոչ հայտնի, «նկուղային» խմբերը հնարավորություն ունենան բարձրանալու բեմ, ինչպես հայտնի խմբերը»,- հայտնում է Սարո Հասասյանը։ «Բոլորը շատ ոգևորված են մասնակցում, հա՛մ երաժիշտները, հա՛մ հանդիսատեսը։ Ասում են՝ ի՞նչու պետք է գնանք Վրաստան, եթե Հայաստանում նույն բանը կարելի է կազմակերպել։ Ու շատերն էլ ուրախությամբ սպասում են, թե երբ պետք է տարին լրանա, որ նորից մասնակցեն»,- եղբոր խոսքը եզրափակում է Սարոյի քույրը՝Անժելա Հասասյանը։