Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկահովիտում այսօր «Միայնակ Գայլի» քարոզարշավն էր. Առավոտ

Քաղաքականություն
Arayik-Khandoyan-1

Այսօր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ներկայումս կալանավորված Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) նախընտրական հանդիպումը համայնքի բնակիչների հետ: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը Ծաղկահովիտում առաջադրվել է գյուղապետի թեկնածու: Ծաղկահովիտի համայնքապետի մյուս թեկնածուներն են անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը: Aravot.am-ի հետ զրույցում Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ այսօր համագյուղացիների հետ նախընտրական հանդիպումն անցկացրել են Խանդոյանի վստահված անձինք, այս հանդիպմանը ներկա են եղել եւ ելույթներ են ունեցել Խանդոյանի մարտական ընկերները՝ տարբեր համայնքներից, համագյուղացիները. «Մեծ հաշվով, բոլորն այն կարծիքի են եւ որեւէ մեկը չի կասկածում, որ Արայիկ Խանդոյանը հաղթելու է, ամբողջ համայնքը մասնակցելու է ընտրություններին եւ համագյուղացիներն իրենց ձայնը տալու են Արայիկ Խանդոյանին»: Պապիկյանը վստահեցրեց, որ նախընտրական այս քարոզարշավ-հանդիպումը կազմակերպելուն եւ անցկացնելուն որեւէ խոչընդոտ չի եղել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով