ՀՀ ՏԻՄ ընտրություններին կհետևի մեկ միջազգային կազմակերպություն
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի, սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է մեկ միջազգային կազմակերպություն՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը: ՏԻՄ ընտրություններին Հայաստանից կհետևի տասը կազմակերպություն: Դրանք են՝ «Ընտրական համակարգեր կենտրոն» - 7 դիտորդ «Կայլաս» ժողովրդավարության աջակցության - 56 դիտորդ «Լեգալ Պրոգրես իրավական ակումբ» - 10 դիտորդ «Միավորում» սոցիալական շարժում - 2 դիտորդ «Հանրային դիվանագիտություն» - 3 դիտորդ «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում - 67 դիտորդ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» - 37 դիտորդ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն - 4 դիտորդ «Շահեն» - 131 դիտորդ «Իրավունքի Եվրոպա միավորում» - 36 դիտորդ Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում։ Ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու կմասնակցի 408 թեկնածու, 140 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Ավագանու անդամի 2 825 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում ներկայացրել են 132-ը: