Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես հետամուտ կլինեմ, որ չարաշահման դեպքը բացահայտվի. Դ. Դումանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
dumanyan

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը կարծում է, որ իր անունը միտումնավոր են շրջանառում կեղծ ուղեգրերի տրամադրման սկանդալի մեջ: Նա համոզված չէ, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել իր պաշտոնավարման ընթացքում. «Մեկը իմ անունն է շրջանառել, էդ օրը կարող էր նախարար լինել մեկ ուրիշը, ես դեռ չգիտեմ՝ դա որ օրվանից է սկսվել, եւ արդյո՞ք հետո վերջացել է, թե չի վերջացել: Ամեն դեպքում, ես ինքս հետամուտ կլինեմ, որպես քաղաքացի, որ այդ դեպքը ամբողջությամբ բացահայտվի եւ ոչ մեկի մոտ հարցեր չլինեն»: Դերենիկ Դումանյանը վստահեցնում է, որ ոչ մի նախարարի պետք չէր լինի կեղծ ուղեգրեր տրամադրելու գործին խառնվել. «Նախարարն իրավասություն ունի իրական ուղեգիր օգտագործել, եթե դա իրեն անհրաժեշտ է: Այսինքն, եթե նա (չարաշահում կատարողը. հեղ) մեր համակարգի հետ է աշխատել, դա չի նշանակում, որ պատճառը եւ մեղավորը համակարգն է»: «Ա1+»-ի հարցին, թե նախկին նախարարը պատկերացնո՞ւմ է իրեն նոր ձեւավորվող կառավարության կազմում, Դերենիկ Դումանյանը դրական պատասխան չտվեց, բայց նաեւ չհերքեց: Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը մի քանի ամիս առաջ ձեռբակալվել էին, նրանք կասկածվում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։