Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբովյանցիները քաղաքապետին նախընտրական խոստումներն են հիշեցնում. Առավոտ

Քաղաքականություն
abovyan1

Աբովյանում աղբամանները քչություն են անում, մարդիկ էլ աղբը փողոցներում են լցնում Տարածքների համաչափ զարգացում մեր երկրում չկա, սակայն գոնե երեւանամերձ քաղաքներն ու մարզերը համեմատաբար պետք է զարգացած լինեին, հենց միայն այն պատճառով, որ մայրաքաղաքի հետ կապն ավելի շատ է: Երեւանին համարյա կպած Աբովյան քաղաքը առաջին հայացքից էլ խեղճությամբ է աչքի ընկնում: Այս քաղաքի քաղաքապետերը գալիս-գնում են, սակայն աբովյանցիների համար կենցաղային մի շարք խնդիրներ այդպես էլ չեն լուծվում: Ո՛չ փողոցային առեւտուրն է վերանում, ո՛չ մայթերն են վերանորոգվում, ո՛չ աղբահանությունն է պատշաճ կազմակերպվում, ո՛չ էլ բակերն են բարեկարգվում: Չնայած ամեն տարի քաղաքապետարանը հաշվետվության մի հսկայական ցուցակ է ներկայացնում, թե որքան գումարով ինչ են արել: Աբովյանի ամենավերջին քաղաքապետը Վահագն Գեւորգյանն է: abovyan «Մայթերը վերանորոգել, բակերը բարեկարգել, Աբովյանը կանաչապատել, պատշաճ ուշադրություն դարձնել աղբահանությանը, սանիտարական վիճակին, ջրահեռացմանը, ասֆալտապատել, փոսալցման աշխատանքներ կատարել, ոչ մի չվերանորոգված դպրոց պիտի չլինի». այս խոստումներն աբովյանցիներին Վահագն Գեւորգյանի նախընտրական բուկլետից են, որոնք նախընտրական շրջանում առատորեն բաժանվել են քաղաքի բնակիչներին: Մեկ տարի անց աբովյանցիները մատնացույց են անում այն բոլոր խնդիրները, որոնք քաղաքապետը պետք է գոնե մասամբ լուծեր: Եթե Աբովյանի կենտրոնում գոնե որոշակի խնամք է տարվում, ապա բնակիչների խոսքերով՝ ծայրամասերում «ավերակ վիճակ» է: Սարալանջը նույնպես անտեսված թաղամասերից է: Դեպի Սարալանջ տանող ճանապարհին անգամ մի աղբաման չկար, որպեսզի անցորդները աղբը ոչ թե փոսերի մեջ ու փողոցում լցնեն, այլ աղբամանների: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով