A
A
«Հանրային ռեսուրսը ծառայում է մի քանի ընտանիքների» (տեսանյութ)
«Ժողովուրդը արմատական բարեփոխումներ է ուզում, պետք է փոխվի ողջ կառավարման համակարգը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա նշում է. «Այսօր հանրային ռեսուրսը ծառայում է մի քանի ընտանիքների, ռեսուրսները պետք է ծառայեն ամբողջ ժողովրդին։ Եթե այս տրամաբանությունը չկա, ապա կարևոր չէ՝ ով է վարչապետը»։