Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 24-ը

Քաղաքականություն
calendar

Նախորդ շաբաթ կառավարության փոփոխության համաձայն` սեպտեմբերի 12-ի փոխարեն աշխատանքային օր հայտարարվեց սեպտեմբերի 17-ը. Այսօր կառավարությունը փոխեց այս որոշումը: Սեպտեմբերի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 24-ը : Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը բացատրեց, որ փոփոխությունը կապված է սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների հետ. «Ընտրությունների նախորդող օրը ընտրական հանձնաժողովի անդամները բազմաթիվ աշխատանքներ ունեն անելու, ուստի այդ օրը աշխատանքային թողնել նպատակահարմար չէ»: