Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան զուգարանի թուղթ է սպառում ԱԱԾ ՊՊԾ-ն

Քաղաքականություն
zugarani-tuxt

ՀՀ կառավարության egov.am կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունը օգոստոս ամսին «Շիրակա դուռ» կազմակերպությունից 209 000 դրամի զուգարանի թուղթ է գնել (գնման վերջնաժամկետը՝ 2016 թ. դեկտեմբերի 25)։ Ըստ կից փաստաթղթի՝ զուգարանի թղթի հատը գնվել է 110 դրամով՝ ընդհանուր առմամբ 1900 հատ։ Եթե պարզ հաշվարկով 1900 հատը բաժանում ենք 5 ամսվա, ապա ստացվում է, որ ԱԱԾ ՊՊԾ-ում օրական 12,6 հատ զուգարանի թուղթ է սպառվում։ Հաշվարկից հանված չեն անգամ հանգստյան օրերը։