Կոսովոյի հավաքականը ընդամենը 16 ֆուտբոլիստ ունի
Այսօր համաշխարհային ֆուտբոլում կհայտնվի ազգային նոր հավաքական: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Ֆինլանդիայի ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Կոսովոյի ազգային թիմին, երկիր, որը դեռեւս ճանաչված չէ Ազգերի միջազգային կազմակերպության կողմից: Սակայն այս տարվա մայիսին Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դարձել է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի անդամ եւ իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին, չնայած դրա վիճակահանությունը տեղի էր ունեցել ավելի շուտ՝ փետրվարին: Սակայն Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան նոր խնդրի առջեւ է հայտնվել խաղից առաջ: Պարզվում է , որ ՖԻՖԱ-ն դեռեւս հայտավորել է կոսովցի 9 ֆուտբոլիստի, իսկ 7-ը դեռ սպասում են դրան: Երեք խաղացողներ մերժում են ստացել, քանի որ նրանք նախկինում հանդես են եկել այլ երկրների հավաքականներում: Այդպիսով, Կոսովոյի հավաքականը ներկայումս իր տրամադրության տակ ունի ընդամենը 16 ֆուտբոլիստ: Ի դեպ, Կոսովոյի հարցի կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպության ղեկավար է նշանակվել Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսարին, որն այսօր անպայման ներկա կլինի հանդիպմանը: