Կոտայքի մարզում եւ Վայոց Ձորում քաղաքացիներ են կորել
Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քաղաքացին բարձրացել է հանդամաս և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.30-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: -------------------------- Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտակայքում քաղաքացին կորել է: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կորել է 1984 թ. ծնված Կ. Հ.-ը: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 22 փրկարար, 5 ոստիկան և 15 քաղաքացի: Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.07-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: