Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Դանիա – Հայաստան խաղը

Սպորտ
heno

Օգոստոսի 31-ին կայացած Չեխիա - Հայաստան հանդիպման ժամանակ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որի հետեւանքով չէր կարողացել շարունակել հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հենրիխ Մխիթարյանը բժշկական հետազոտություն է անցել Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այդպիսի վնասվածքների ապաքինման համար նվազագույնը պահանջվում է 7-10 օր: Դա նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա - Հայաստան հանդիպումը։