A
A
Պատրաստ եմ «կարիճ» Կարեն Գրիգորյանի ու իր պապայի հետ մտնել բանավեճի.1in.am (տեսանյութ)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Էջմիածնի ընտրություններում ինքը որևէ թեկնածուի աջակցելու մասին չի հայտարարել՝ չնայած շրջանառվող այն լուրերին, թե նախկին պատգամավորը պաշտպանում է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին: Մեր զրուցակցի խոսքով՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որպես այդպիսին, գոյություն չունի. «Կա միայն Մանվել Գրիգորյանի ֆակտորը, ով էլ միանձնյա որոշումներ է կայացնում»: Հակոբ Հակոբյանը կարծում է, որ այսօր Էջմիածնում տիրում է վախի մթնոլորտ. «Բայց Էջմիածնի բնակիչն այլևս չի ուզում վախեցած ապրել, այլ ուզում է ընդամենը ապրել իր հարևան քաղաքների բնակիչների նման»: Դիտեք 1in.am-ի հարցազրույցը