Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարիմովն «անձամբ պաշտոնապես» կհայտարարի իր մահվան մասին

Քաղաքականություն
2-1

Ուզբեկստանում արգելված fergananews.com կայքի խմբագիրը բացատրել է, թե ինչու առ այս պահը Ուզբեկստանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին: Ըստ նրա, Քարիմովն իր 27-ամյա իշխանության զոհն է: Այդ ընթացքում նա ստեղծել է միայն բուտաֆորիկ խորհրդարան եւ չաշխատող օրենքներ՝ մոռանալով, որ ինքն անմահ չէ: Կայքի խմբագիրը մեջբերում է վերջին օրերի ֆեյսբուքյան ամենատարածված կատակը՝ ակնհայտ է, որ Ուզբեկստանում ոչ ոք չի կարող խոսել Իսլամ Քարիմովի փաստացի մահվան մասին, մինչեւ դա չհայտարարի հենց ինքը՝ Իսլամ Քարիմովը: Հիշեցնենք՝ պաշտոնապես ասվել է հետևյալը. «Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի վիճակը ծայրահեղ ծանր է»: Սակայն Սամարղանդում արդեն իսկ ընթանում են գերեզմանի հողային աշխատանքները։ Ի դեպ, Ռոյթերսը գրել է, որ  Իսլամ Քարիմովը մահացել է: Այս մասին հաղորդել են դիվանագիտական աղբյուրները: Լուսանկարները՝ fergananews-ի 1 3