A
A
Բրազիլիայի սենատը վավերացրել է Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտը (տեսանյութ)
Բրազիլիայի Սենատը օգոստոսի 31-ին կողմ քվեարկեց երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին իմպիչմենտ հայտնելու հարցի շուրջ :
Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտին կողմ են քվեարկել 61 սենատոր, 20 սենատոր՝ դեմ:
Սենատի քվեարկության արդյունքում Դիլմա Ռուսեֆը հեռացվում է Բրազիլիայի նախագահի պաշտոնից
Այսպիսով նախագահին կփոխարինի երկրի փոխնախագահ Միշել Թեմերը:
Ինքը Ռուսեֆը պնդում էր իր անմեղությունը: Նրա խոսքով` պաշտոնից իր հեռացումը դավադրության հետևանք է: Նա հայտարարել է, որ իմպիչմենթը իր տեսակով պետական հեղաշրջման օրինակ է:
Հիշեցնենք, որ Ռուսեֆին նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացրել էին մայիսին: