Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը հետևել է բերքահավաքի ընթացքին

Պաշտոնական
6-1

ՀՀ գյուղատնտեսությա ն նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում հետևել է բերքահավաքի ընթացին  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ հրավիրել էր խորհրդակցություն գյուղատնտեսական ընթացիկ տարվա խնդիրների քննարկման նպատակով: Այնուհետև նախարարը  մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ հետևել է  բերքահավաքի ընթացին: Այցի շրջանակում նախարարն այցելել է Նոր Եդեսիա համայնք և եղել ֆերմեր Աշոտ Բաղդասարյանի տնտեսությունում:  Աշոտ Բաղդասարյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, երկար տարիների փորձ ունի, Նոր Եդեսիայում ամենաշատ գյուղատնտեսական տարածքներն ունի`  շուրջ 15 հեկտար,  որտեղ  մշակում է ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, նուշ, կեռաս, նաև 2 հեկտար  խաղողի այգի ունի: Բերքն իրացնում է ինչպես վերամշակող գործարաններին հանձնելու միջոցով, այնպես էլ  օգտվում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներից: Ֆերմերը զբաղվում է նաև անասնապահությամբ, մսամթերքը հանձնում է մայրաքաղաքում գործող խոշոր սուպերմարկետներից մեկին, որի հետ ունի պայմանագրային հարաբերություններ:  Աշոտ Բաղդասարյանը վստահ է, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր է, եթե ինչպես հարկն է աշխատեն  և համարձակ ծրագրեր իրականացնեն: 5Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի խոսքով` գյուղատնտեսական տարին բարենպաստ է եղել մարզի համար, և նախորդ տարվա համեմատ բերքատվության ցուցանիշների աճ է գրանցվել: «Արագածոտնի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի շուրջ 3100 հեկտար ավել հող է մշակվել, ինչը լուրջ ցուցանիշ է, և այս պահի դրությամբ մարզի մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի ավելի քան 80 տոկոսը: Աճի այս տեմպերն անհրաժեշտ է պահպանել, որպեսզի չմշակվող հողեր առհասարակ չունենանք: Մարզում բերքահավաքի եռուն շրջանն է, հացահատիկի 95 տոկոսն արդեն հավաքվել է , ընթացքի մեջ է պտղի` սալորի, դեղձի բերքահավաքը:  Այս տարածաշրջանում բավականին լավ արդյունքներ են սպասվում, կան պտղատեսակներ, որոնք նախորդ տարվա համեմատ  նույնիսկ առավել մեծ ծավալներ կապահովեն, դրանք են` սալորը, դեղձը, կեռասը...» ,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի խոսքով` այս պահին նախարարության  ուշադրության կենտրոնում  բերքի իրացման` մասնավորապես խաղողի մթերմանն առնչվող հարցերն են, որոնց լուծման ուղղությամբ  անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին