Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ն պատրաստ է մասնակցել ապրիլյան պատերազմի թեմայով լսումների

Պաշտոնական
sahman

Արձագանքելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ hraparak.am լրատվական կայքում հրապարակված այն հայտարարությանը, թե Ապրիլյան պատերազմը պետք է դառնա խորհրդարանական լսումների թեմա, ՀՀ Պաշտպանության նախարարության  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են. «ՀՀ Ազգային ժողովում համապատասխան նախաձեռնության դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է մասնակցել ապրիլյան մարտական գործողությունների թեմայով խորհրդարանական լսումների` ցանկացած ձևաչափով ու հարցադրումներով»: ՀՔԱՎԳ